Լրահոս

03.07.2012 15:58


«Եվրո-2012»-ի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

«Եվրո-2012»-ի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն իր այցելուների շրջանում  հարցում է անցկացրել, որպեսզի որոշվի «Եվրո-2012»-ի լավագույն գոլը։ Քվեարկության առաջին հորիզոնականում է հայտվել Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ Ֆրանսիայի հավաքականի դարպասն ուղարկած գնդակը։ Զլատանի գոլն ստացել է ձայների 39,9%-ը։

Առաջին եռյակում են նաև եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի անդամ Խորդի Ալբայի խփած գնդակը (17,2%) Իտալիայի հավաքականի դարպասը։

 և Գերմանիայի ընտրանու հետ խաղում Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելիի ուղարկած գոլը (10,7%)։

Լավագույն 9 գոլերի հեղինակներն են՝

1. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա–Ֆրանսիա՝ 2։0)–39,9 %

2. Խորդի Ալբա (Իսպանիա–Իտալիա՝ 4։0)–17,2%

3. Մարիո Բալոտելի (Իտալիա–Գերմանիա՝ 2։1)–10,7%

4. Սամի Խեդիրա (Գերմանիա–Հունաստան՝ 4։2)–8,6%

5. Դենի Ուելբեկ (Անգլիա–Շվեդիա՝ 3։2)–7,3%

6. Յակուբ Բլաշիկովսկի (Լեհաստան–Ռուսաստան՝ 1։1)–6,6%

7. Անդրեյ Շևչենկո (Ուկրաինա–Շվեդիա՝ 2։1)–4,2%

8. Ռոման Պավլյուչենկո (Ռուսաստան–Չեխիա՝ 4։1)–3,8%

9. Ռաֆայել վան դեր Վարտ (Պորտուգալիա–Հոլանդիա՝ 1։2)–1,8%

Այս խորագրի վերջին նյութերը