Լրահոս

26.06.2012 18:37


Լյով. «Մենք Իտալիայի թույլ կողմերին ծանոթ ենք»

Լյով. «Մենք Իտալիայի թույլ կողմերին ծանոթ ենք»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Գդանսկ քաղաքում մամուլի ասուլիս է հրավիրել, որի շրջանակներում խոսել է այն մասին, թե ինչպիսի ակնկալիքներ ունի Իտալիայի հավաքականից, որի հետ առաջիկա հինգշաբթի  գերմանացիները պետք է մրցեն «Եվրո-2012»-ի կիսաեզրափակչում։

«Իտալիայի հավաքականը 2010թ. համեմատությամբ փոխվել է: Մենք դիտել ենք իտալացիների խաղը, իսկ նախորդ տարի Դորտմունդում ընկերական հանդիպում ենք անցկացրել նրանց հետ, որն ավարտվել է 1:1 հաշվով: Իտալիայի հավաքականը հիանալի խաղ է ցուցադրում այս մրցաշարի շրջանակներում, բայց մենք ծանոթ ենք նաև նրանց թույլ կողմերին:

Ամենակարևորը՝ մենք պետք է մրցակցին մեր խաղը թելադրենք: Եթե ուշադիր և կենտրոնացած գործենք պաշտպանությունում, ապա վերջնական արդյունքը դրական կլինի: Ասում եք՝ մրցաշարի ընթացքում Իտալիան իր սխեման փոխել է՝ 3-5-2-ը փոխարինելով 4-3-1–ո՞վ: Մենք պետք է պատրաստ լինենք երկու տարբերակներին էլ: Բայց միևնույն ժամանակ պետք է թելադրենք մեր ռիթմը: Պետք է հնարավորինս շուտ նախաձեռնությունը վերցնենք մեր ձեռքը»,-Լյովի խոսքերն է մեջբերում «Championat.com»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը