Լրահոս

26.06.2012 16:22


Որոշ մարդիկ սեքսի փոխարեն «iPhone» են նախընտրում. հետազոտություն

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն «iPhone» են նախընտրում. հետազոտություն

Էլեկտրոնիկայի ամերիկյան խոշոր վաճառող «Գազել» ընկերությունն իր կայքում մի հարցում է անցկացրել, որից պարզվել է, որ աշխարհում քիչ չեն մարդիկ, ովքեր «iPhone»-ը գերադասում են սեքսից։ Այս մասին հաղորդում է «news.com.au» կայքը։

Հետազոտությունը մասնավորապես ցույց է տվել, որ հարցմանը մասնակցած մարդկանց 15%-ը սեքսի փոխարեն «iPhone» է նախընտրում։ Մեկ այլ հետազոտությունից պարզվել է, որ մարդկանց շուրջ 4%-ը նախընտրում է սեքսի ժամանակ խոսել հեռախոսով։

 Հարցման հեղինակները նշել են, որ մարդկանց 2/3-ն ասել է, թե առանց իրենց «iPhone»-ի ապրել չեն կարող։ 

 

Այս խորագրի վերջին նյութերը