Բելառուսի ներքին գործերի նախարարությունում բարեփոխումներ են։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, մտադիր չէ արմատական փոփոխություններ իարականացնել։ Նա ՆԳՆ ղեկավարին կարգադրել է բարեփոխումների առաջարկություն անել, սակայն նշել է, թե ոչ մի բան «ջարդել» պետք չէ։ Օրինակ՝ հարկավոր չէ բելառուսական միլիցիան «պոլիցիա» անվանել։ Այս մասին տեղեկացնում է «ԲԵԼՏԱ»–ն։
–Ես հենց այնպես չասացի, թե ներքին գործերի նախարարությունում մեզ բարեփոխումներ են հարկավոր։ Բայց հարկավոր է բարեփոխել՝ առանց ջարդելու, ինչպես դա երևի եղել է թե՛ մեզ մոտ, թե՛ մեր հարևանների,– հայտարարել է Լուկաշենկոն։
Հաղորդվում է, որ Լուկաշենկոն հիմնականում կադրային փոփոխություններ է իրականացրել է, ինչպես նաև պատրաստվում է որոշակիորեն կրճատել ՆԳՆ–ի անձնակազմի թիվը։
Նշենք, որ «միլիցիան» անվանափոխելով «պոլիցիա»–ի, Ռուսաստանը բուռն քննադատությունների տեղիք տվեց։ ՌԴ նախագահ Մեդվեդևը նման որոշում կայացրեց 2011թ.։
Լուկաշենկոն «միլիցիա»-ն «պոլիցիա» չի անվանի