Լրահոս

16.06.2012 08:41


«Եվրո–2012». Շվեդիա–Անգլիա՝ 2։3

«Եվրո–2012». Շվեդիա–Անգլիա՝ 2։3

«Եվրո–2012»-ի  2-րդ մրցափուլի D խմբի Շվեդիա–Անգլիա հանդիպումն ընթացավ շատ հետաքրքիր պայքարում։ Թիմերը ընդհանուր առմամբ 5 գոլ խփեցին։ Հաղթանակը, սակայն, մնաց Անգլիայի հավաքականի օգտին. այս մրցաշարում սա Անգլիայի ընտրանու առաջին հաղթանակն էր։

Գոլերի հեղինակներ դարձան Քերոլը՝ (Անգլիա), 23–րդ րոպե, Ջոնսոն, ինքնագոլ (Անգլիա), 49-րդ րոպե, Մելբերգ (Շվեդիա), 59–րդ րոպե, Ուոլքոտ (Անգլիա), 64–րդ րոպե, Ուելբեկ (Անգլիա), 78–րդ րոպե։

Այս հաղթանակից հետո անգլիացները վաստակեցին չորս միավոր և հավասարվեցին D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորող Ֆրանսիայի հավաքականին: Ուկրաինացիներն ունեն երեք միավոր, իսկ Շվեդիայի հավաքականը միավորներ չի վաստակել:

Խմբային փուլի վերջին մրցափուլում անգլիացիները կխաղան ուկրաինացիների հետ, իսկ Շվեդիայի հավաքականի մրցակիցը կլինի Ֆրանսիայի ընտրանին: 

Այս խորագրի վերջին նյութերը