Լրահոս

15.06.2012 15:14


Իվանիշվիլին կասկածներ չունի՝ իրեն վերացնելու մի քանի ծրագիր կա

Իվանիշվիլին կասկածներ չունի՝ իրեն վերացնելու մի քանի ծրագիր կա

Վրացի ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին «Գուրզիա նյուս»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե չի կասկածում, որ իշխանություններն իրեն  ֆիզիկապես վերացնելու մի քանի ծրագիր ունեն։ Այս մասին տեղեկացնում է «Грузия Online»–ը։

–Չեմ կարող ոչ մի հստակ բան ասել Բադրի Պատարկացիշվիլիի գործով։ Ինձ հաճախ հարցնում են նաև Զուրաբ Ժվանիայի մասին։ Կասկածներ, բնականաբար, կան հատկապես Ժվանիայի գործով։ Ես չեմ կասկածում, որ Վրաստանի իշխանություններն ամեն ինչի դիմելու ընդունակ են: Սահակաշվիլին պատրաստ է ամեն քայլի դիմել: Այժմ նա կարծես թե չի նկատում ներքաղաքական զարգացումներն ու շրջում է ողջ Վրաստանով: Նա կարծում է, թե ոչինչ տեղի չի ունենում, սակայն սխալվում է: Պետք է մի քիչ էլ սպասել: Ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու,–ասել է Իվանիշվիլին:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարին վրացի մեկ այլ միլիարդատեր՝ Բադրի Պատարկացիշվիլին, ում պատկանում էր ընդդիմադիր «Իմեդի» մեդիաընկերությունը, ըստ պաշտոնական վարկածի՝ մահացավ սրտի նոպայից։ Շատերը կարծում են, սակայն, թե դա պատվիրված սպանություն էր. Վրաստանի նախկին ՊՆ ղեկավար Օքրուաշվիլին Սահակաշվիլիին է մեղադրում է այս սպանությունը կազմակերպելու համար։

Կասկածելի կերպով է մահացել նաև Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ նա թունավորվել է գազից։ Սակայն կա վարկած, որ նա մահացել է հրազենային վերքից, որը սպանությունից հետո շատ արագ քողարկվել է։ Ըստ այդ վարկածի՝ նախագահ Միախայիլ Սահակաշավիլին այդ սպանությանը ներկա է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը