Լրահոս

15.06.2012 12:47


Պենտագոնը, ի պատիվ համասեռամոլների, տոն կկազմակերպի

Պենտագոնը, ի պատիվ համասեռամոլների, տոն կկազմակերպի

Պենտագոնն այս ամիս իր պատմության մեջ առաջին անգամ տոն կկազմակերպի ի պատիվ միասեռականների: Այս մասին գրում է «Hill»-ը։

Միջոցառումը կանցկացվի այսպես կոչված «ԼԳԲՏ ամսվա» շրջանակում ու կնվիրվի զինված ուժերում ոչ ավանդական կողմնորոշման ներկայացուցիչների ծառայության սահամնափակումները վերացնելուն:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք ստորագրեց, որը չեղյալ է հայտարարում 1993թ. գոյություն ունեցող «Don't Ask, Don't Tell» («Մի՛ հարցրու, մի՛ ասա») կանոնը, համաձայն որի` սեռական փոքրամասնություններին արգելվում էր ծառայել բանակում, եթե նրանց ոչ ավանդական կողմնորոշման մասին իմանային ծառայակիցները կամ հրամանատարությունը:

Օրենքի ընդունումը, որը «գեյերին» իրավունք է տալիս առանց սահմանափակման ծառայել զինված ուժերում, Օբամայի նախընտրական ծրագրի մի մասն էր:

Հիշեցնենք, որ «D.A.D.T.»-ը մտցվել էր 1993թ. ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի նախագահության օրոք: Օրենքը գործելու ժամանակ ԶՈՒ-ից հեռացվել էր ավելի քան 13 հազ. «գեյ» ու լեսբուհի:

Այս խորագրի վերջին նյութերը