Լրահոս

13.06.2012 13:43


Շահումյանի շրջանում հայկական մշակույթը ոչնչացվում է

Շահումյանի շրջանում հայկական մշակույթը ոչնչացվում է

Հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ահազանգել է, որ եթե մինչև 1992թ. մենք տանտիրոջ հոգածությամբ պահպանում էինք հայկական մշակույթի տարրերը Արցախի հյուսիսային շրջանում, ապա այժմ, երբ այդ հողերը զինադադարից հետո գտնվում են թշնամու տարածքում, հերթով ոչնչացվում է հայկական գոյությունը հիշեցնող գրեթե ամեն ինչ՝ բացառությամբ այն շինությունների, որոնք գործնականում կիրառվում են` կամուրջներ, աղբյուրներ: Դրանց վրայից ուղղակի հանվում է ճարտարապետի անունը:

Կարապետյանը նշել է, որ Արցախի հյուսիսում կորցրած տարածքների, ինչպես նաև Նախիջևանում գտնվող և աննկատ ոչնչացվող պատմամշակութային արժեքների մասին այժմ շատ կցտկուր տեղեկություններ ունենք:

–Երբ աշխարհով մեկ սփռված շուրջ տասը միլիոն հայերից մոտավորապես 7-8 միլիոնը զբաղված է առևտրով և արհեստով, բնական է, որ թուլանում է հանուն հողի ապրելու գիտակցությունը,– ընդգծել է հուշարձանագետը։

Այս խորագրի վերջին նյութերը