ԵՊԼՀ–ում Զոլյանի կաբինետում խունկ են վառել, իսկ ուսխորհուրդը սատանիզմի դեմ քննարկում է կազմակերպել
ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնից ազատված Սուրեն Զոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ ի՞նչ գնահատական կարող է տալ ԵՊԼՀ–ի նոր ռեկտոր Գայանե Գասպարյանի աշխատանքային հատկանիշներին, ասել է.
–Որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսի ռեկտոր պիտի լինի.… Ուրեմն իմ կաբինետում հրապարակավ խունկ են վառել, որպեսզի, չգիտեմ, չար ոգինե՞րը դուրս գան, թե՞ ինչ, ես չհասկացա։ Ես կհասկանայի, եթե սնահավատ մարդը գիշերով գար, աներ, բայց հրապարակավ... Պատկերացրեք՝ 21—րդ դարն է, ռեկտորը իր կաբինետում գործունեությունը ինչի՞ց է սկսում՝ խունկ վառելուց։ Դրանից բացի՝ այլ մեկնաբանություն չունեմ։
Զոլյանը նշել է, որ խունկ են վառել ոչ միայն իր, այլ նաև բոլոր նրանց առանձնասենյակներում, ովքեր սեփական դիմումի համաձայն համալսարանում աշխատանքից ազատվել են։
–Հետաքրքիրն այն է, որ մյուս կողմից էլ ուսխորհուրդը կազմակերպել է սատանիզմը և մասոնությունը դատապարտող ինչ–որ քննարկումներ,–կատակային առոգանությամբ ավելացրել է Զոլյանը։

7or.am