Լվովի քաղաքապետը բողոքել է ՈՒԵՖԱ–ին. «Ինչու՞ են ֆուտբոլային հեռարձակումները ռուսերենով»
Ուկրաինայի Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին դիմել է ՈՒԵՖԱ–ին ու պահանջել, որ «Եվրո-2012»–ի ֆուտբոլային հանդիպումները քաղաքի ֆանատների գոտիներում հեռարձակվեն բացառապես ուկրաիներենով։ Այս մասին տեղեկացնում է «Լվով 2012» մեդիա–կենտրոնը։
Սադովիին հատկապես զայրացրել է այն փաստը, որ Իռլանդիա–Խորվաթիա խաղը ռուսերեն է մեկնաբանվել։ Քաղաքապետը նկատել է, որ դա նույն բանն է, ինչ եթե «Գդանսկի ֆանատների գոտիներում խաղերը գերմաներեն հեռարձակվեն»։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ, համաձայն պայմանավորվածության, այս հարցի համար պատասխան է տալիս ՈՒԵՖԱ–ն։