Չավեսն առաջադրվել է Վենեսուելայի նախագահական ընտրություններին
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը որպես թեկնածու է գրանցվել հոկտեմբերի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։
Նախագահի այս քայլը նրա համակիրները ողջունել են փողոցներում հավաքներ կազմակերպելով՝ նման կերպ արտահայտելով իրենց աջակցությունը։ Ի պատասխան՝ Ուգո Չավեսը ոչ միայն ելույթ է ունեցել հավաքվածների առջև, այլ նաև ազգային երգ երգել ու պարել։
Նշենք, որ Չավեսը Վենեսուելան ղեկավարում է 1999թ. սկսած։ 57-ամյա քաղաքական գործիչը քաղցկեղ ունի, ինչի պատճառով հազվադեպ է ելույթ ունենում հանրության առջև։ Կուբայից վերադառնալուց հետո Չավեսը հայտարարել է, թե բուժվել է ու նախագահական ընտրությունների համար կպայքարի։
Ավելացնենք, որ Չավեսի մրցակիցը Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսն է, ում ընդդիմությունը առաջադրել է միասնական թեկնածուի կարգավիճակով։