Լրահոս

11.06.2012 16:06


Վրաստանի ԱԳՆ . «Ղարաբաղյան հակամարտությունը չի նպաստում տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը»

Վրաստանի ԱԳՆ . «Ղարաբաղյան հակամարտությունը չի նպաստում տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը»

 «Грузия Online»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանթաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ղարաբաղյան հակամարտությունը չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանը: Տարածաշրջանի անվտանգությունը բավական փխրուն է: Միջազգային հանրությունը քաջ գիտի դա: Սակայն առաջին հերթին դա գիտեն տարածաշրջանի բոլոր երկրները:

Ես խորապես համոզված եմ, որ հակամարտության մասնակից բոլոր երկրները գիտակցում են, թե որքան բարդ է այդ խնդիրը, թե ինչպիսի հետևանքներ կունենա տարածաշրջանի համար: Դրա համար էլ, իմ խորին համոզմամբ, երկու պետություններն էլ իրավիճակը համարժեք ձևով են գնահատում և բոլոր միջոցները կձեռնարկեն անվտանգության ապահովման համար:

Տարածաշրջանի անվտանգության ներկայիս բավական փխրուն պայմաններում մշտապես առկա է իրադարձությունների սրման տեսական սպառնալիք, ինչը զգալի կլինի ողջ տարածաշրջանի համար»:

Այս խորագրի վերջին նյութերը