Դատական փորձագետ. «Բրեյվիկը հիվանդ է, բայց խելագար չէ»
Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Ուլրիկ Ֆրեդերիկ Մալտը եկել է այն եզրակացության, որ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը հոգեկան խանգարում ունի, բայց խելագար չէ։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։
Դատարանում Մալտը հայտարարել է, թե Բրեյվիկը շիզոֆրենիայի ախտանիշներ չի դրսևորում։ Փորձագետը կարծիք է հայտնել, թե նա տառապում է Ասպերգերի, Տուրետայի համախտանիշներով և նարցիսականությամբ։
Հիշեցնենք, որ դատից առաջ երկու փորձաքննություն էր իրականացվել, որոնցից մեկը Բրեյվիկին խելագար էր ճանաչել, իսկ մյուսը՝ առողջ։ Եթե դատարանը ահաբեկչին առողջ ճանաչի, ապա նրան սպառնում է 21 տարվա ազատազրկում։ Իսկ եթե Բրեյվիկը հոգեկան հիվանդ ճանաչվի, ապա նրան կարող են ցմահ ուղարկել հոգեբուժարան։