Լրահոս

09.06.2012 09:58


ՄԱԳԱՏԷ–ի ու Իրանի միջև բանակցությունները կրկին անարդյունք են ավարտվել

ՄԱԳԱՏԷ–ի ու Իրանի միջև բանակցությունները կրկին անարդյունք են ավարտվել

Երեկ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է ՄԱԳԱՏԷ–ի ու Իրանի պատվիրակության հերթական հանդիպումը։ Կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը, սակայն ոչ մի արդյունքի չեն հասել։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։

Իրանի միջուկային ծրագրի հարցով ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր փորձագետ Գերման Նակերցը հանդիպման ավատին հայտարարել է, որ առաջընթաց չի արձանագրվել, սակայն բանակցությունները կշարունակվեն.

–Ցավոք, մենք չկարողացանք առաջընթաց արձանագրել բանակցություններում։ Դա հիասթափեցնում է։

Իրանի պատվիրակության ղեկավար Ալի Ասգար Սոլթանիեն իր հերթին նշել է, թե սա բավական բարդ խնդիր է, և լուծման համար ժամանակ է պահանջվում։

Այս խորագրի վերջին նյութերը