Լրահոս

08.06.2012 11:15


Ադրբեջանական ագրեսիան կանխելու 7 առաջարկ ԱՄՆ իշխանություններին

Ադրբեջանական ագրեսիան կանխելու 7 առաջարկ ԱՄՆ իշխանություններին

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը (ԱՀԴԳ) 7 կետից բաղկացած քաղաքական առաջարկություններ է ներկայացրել Օբամայի վարչակազմին և ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ դադարեցնելու Բաքվի ագրեսիան և աջակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Հուշագրում ԱՀԴԳ-ի կառավարական գործերով տնօրեն Քեյթ Նահապետյանը ընդգծել է. «Ժամանակն է, որպեսզի Ամերիկան և միջազգային հանրության մնացած հատվածը որսան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքը, երբ նա բացեիբաց սպառնում է պատերազմ վերսկսել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Առավել անվտանգ Կովկաս ունենալու համար 7 քաղաքական խորհուրդները ներառում են հետևյալը.

1. Օբամայի վարչակազմը պետք է հրապարակավ, խիստ կերպով և աներկբա դատապարտի Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորումները և պատերազմը վերսկսելու սպառնալիքները:

 2. Վարչակազմը պետք է առկախի ցանկացած ռազմական աջակցություն Ադրբեջանին և դադարեցնի որևէ ռազմական տեխնիկայի կամ երկակի կիրառության միավորների (այդ թվում՝ ուղղաթիռների համար նախատեսված տեսահսկման «DDTC 12-002» սարքավորումների) վաճառքը կամ այլ տեսակի հանձնումը Բաքվին:

 3.Օբամայի վարչակազմը պետք է ամբողջությամբ իրականացնի Ազատության աջակցության ակտի 907 դրույթը (որով արգելվում է որևէ աջակցություն Ադրբեջանին), մինչև Բաքուն դադարեցնի պատերազմական սպառնալիքները, վերջ տա ագրեսիայի բոլոր դրսևորումներին, ցուցաբերի հավատարմություն միմիայն ոչ ռազմական միջոցներով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ տևական խաղաղության հասնելուն և ընդունի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կոչը՝ հետ քաշել բոլոր դիպուկահարներին (առաջարկ, որ արդեն ընդունվել է թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի կողմից):

 4. ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի համաձայեցման կոմիտեն, որ ստանձնել է 2013-ի ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության օրինագծի կազմումը, պետք է ընդունի Պալատի՝ Լեռնային Ղարաբաղին առնվազն 5 մլն դոլարի օգնություն տրամադրելու տարբերակը:

 5. Վարչակազմը պետք է սատարի խաղաղության բանակցություններում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերականգնմանը՝ որպես լիիրավ անդամի:

 6. ԱՄՆ իշխանությունը պետք է վերացնի ԱՄՆ-ի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղեկատվության տարածման, փոխանակումների, շփումների, համագործակցության և ճանապարհորդելու հին, հակաարդյունավետ խոչընդոտները կառավարական և քաղաքացիական հասարակություն մակարդակներում:

 7. Օբամայի վարչակազմը պետք է պնդի, որ ադրբեջանական կառավարությունը դադարեցնի ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնյաների և 3-րդ կողմի փորձագետների՝ Ջուղայում միջնադարյան գերեզմանատուն այցելելու և այնտեղ հետաքննություն անցկացնելու սահմանափակումները, որն ավերվել է 2005-ի դեկտեմբերին, ինչը ադրբեջանական զինված ուժերի կողմից համակարգված սրբապղծության՝ տեսագրությամբ արձանագրված գործողություն է:

Այս խորագրի վերջին նյութերը