Լրահոս

07.06.2012 16:51


ՌԴ ԱԳՆ–ն կոչ է անում դիվանագիտական միջոցներով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և թույլ չտալ, որ լարվածությունը մեծանա

ՌԴ ԱԳՆ–ն կոչ է անում դիվանագիտական միջոցներով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և թույլ չտալ, որ լարվածությունը մեծանա

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ–ն «Թուիթեր»–ի իր կայքեջում հաղորդագրություն է տեղադրել հայ–ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ, որտեղ կոչ է անում բացառապես դիվանագիտական միջոցներով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ընդգծում է. «Լարվածության հետագա մեծացումը անթույլատրելի է»։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում թշնամին մի քանի դիվերսիոն հարձակում է իրականացրել։ Հայկական կողմը հետ է մղել հակառակորդի առաջխաղացումը. երկու կողմերից էլ կան զոհեր ու վիրավորներ։ Ադրբեջանական կողմը այս ամենը ներկայացնում է որպես դիվերսիա՝ կազմակերպված հայերի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը