Լրահոս

18.01.2011 10:23


Հրդեհներ

Հունվարի 17-ին ժամը 09.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղ.Փարպեցու փողոցի թիվ 21 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.00-ին, մարվել'08.25: Այրվել է Ռ.Սահակյանին պատկանող տան տանիքը' 6 քմ. մակերեսով:

***

Հունվարի 18-ին ժամը 00.08-ին ահազանգ է ստացվել, որ  հունվարի 17-ին ժամը 23.57-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սարչապետ գյուղում: Դեպքի վայր է մեկնել Տաշիր քաղաքի մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.42-ին, մարվել' 02.45-ին: Այրվել է Հ.Առաքելյանին պատկանող տան բակում պահեստավորված 10 տ անասնակեր:

Այս խորագրի վերջին նյութերը