ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Բաքվին մեղադրել է ԼՂ խնդրի կարգավորման փորձերը տապալելու համար
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հունիսի 1-ին կազմակերպվել են ոչ պաշտոնական քննարկումներ` «Հակամարտությունների խաղաղ կարգավորումը, դրանց կանխարգելումն ու լուծման ուղիները. միջնորդություն, իրավական որոշում և արդարություն» թեմայով: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը։
Բացի ԱԽ անդամ երկրներից, հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի անդամ այլ երկրներ, ՄԱԿ-ի Քարտուղարությունը, միջկառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ավելի քան 120 ներկայացուցիչներ, ինչպես նաև կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ով իր ելույթում նշել է, որ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ, և պաշտոնական Բաքվին մեղադրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման փորձերը տապալելու համար:
Ադրբեջանցի դիվանագետներն էլ փորձել են հակադարձել պատասխան մեղադրանքների միջոցով։