Սիրիացի ապստամբները նախագահ Ասադին վերջնագիր են ներկայացրել
Սիրիացի ապստամբները երկրի նախագահ Բաշար Ասադին 48 ժամ են տվել ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագրի իրականացման համար։ Վերջնագրի ժամկետը լրանում է հունիսի 1–ին` Երևանի ժամանակով ժամը 12։00–ին։ Այդ պահանջները չկատարելու դեպքում ապստամբներն իրենց ազատ են համարելու ցանկացած պարտավորությունից։ Սիրիայի «Ազատ բանակի» ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք մտադիր են «պաշտպանել խաղաղ բնակիչներին և այն բնակավայրերը, որտեղ ապրում են»։
Հիշեցնենք, որ Քոֆի Անանի ծրագիրը ենթադրում է հրադադար երկու հակառակորդների կողմից, Սիրիա հումանիտար օգնության մուտքի ապահովում, Սիրիայի ներքին գործերին չմիջամտելու երաշխիքներ և դիտորդական առաքելության ապահովում։ Չնայած երկու կողմերն էլ պարտավորություն են ստանձնել կատարել ծրագրի դրույթները, չեն պահպանում հրադադարի համաձայնությունը՝ միմյանց մեղադրելով խաղաղ բնակչության վրա հարձակումների համար։
Հարկ է նշել նաև, որ հակառակ Քոֆի Անանի ծրագրի դրույթի՝ չմիջամտել Սիրիայի ներքին գործերին, մի շարք պետություններ, մասնավորապես ԱՄՆ–ը, մշակում է Սիրիայում ռազմական գործողության ծրագիր։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես չի բացառում խնդրի ռազմական լուծման տարբերակը։