Լրահոս

30.05.2012 16:56


Ռուսաստանի ԱԳՆ–ն դատապարտել է սիրիացի դիվանագետների վտարումը

Ռուսաստանի ԱԳՆ–ն դատապարտել է սիրիացի դիվանագետների վտարումը

Մայիսի 30–ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է մի շարք երկրներից սիրիացի դիվանագետների վտարումը։ Ինչպես հայտնի է, ավելի վաղ «Սիրիայի բարեկամներ» խմբի անդամ երկրները խորհրդակցություններից հետո որոշում էին կայացրել վտարել Սիրիայի դեսպաններին և ժամանակավոր հավատարմատարներին։

Ընդունելով, որ դեպքերի նման զարգացումը կապված է առաջնահերթ Սիրիայի՝ այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունների հետ, ՌԴ ԱԳՆ–ն, այնուամենայնիվ, ապակառուցողական է անվանել նման քայլերը։ Հայտարարության մեջ ասվում է, որ այժմ փակվել են կարևորագույն «խողովակները», որոնցով հնարավոր էր կարծիք փոխանակել և կառուցողական ազդեցություն ունենալ Սիրիայի իշխանությունների վրա Քոֆի Անանի ծրագրի իրագործման գործում։

 

Այս խորագրի վերջին նյութերը