Լրահոս

29.05.2012 13:25


Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ մայիսի 29–ին, Իտալիայի հյուսիսում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 5,8 բալ։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 3 մարդ, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեդոլա քաղաքում։

Տարհանվել են մի շարք դպրոցներ և հասարակական հիմնարկություններ։ Երկրաշարժը տեղի է ունեցել այն նույն շրջանում, որը ցնցել էր մայիսի 20–ի երկրաշարժը։ Այդ ժամանակ զոհվել էր 7 մարդ, բնական աղետից պատճառված վնասն էլ կազմել էր մի քանի հարյուր միլիոն դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը