Լրահոս

29.05.2012 09:47


Տարոն Մարգարյան. «Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել»

Տարոն Մարգարյան. «Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Facebook»–ի իր էջում անդրադարձել է Երևանի փակ շուկայի շուրջը ստեղծված իրավիճակին և տեղեկացրել է, որ այնտեղ  շինարարական աշխատանքներ անցկացնելու թույլտվություն քաղաքապետարանը չի տրամադրել։

«Հարգելի համաքաղաքացիներ, տարբեր լրատվամիջոցներով տարածված տարաբնույթ տեղեկատվության, ինչպես նաև իմ ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում եմ, որ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել: 
Կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու` վթարային իրավիճակներից և փլուզումից խուսափելու նպատակով
»,–մասնավորապես գրել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ օրվա ընթացքում շուկայի տարածքում աշխատել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների մասնագիտական խումբը, և նրա տված եզրակացությունից հետո կորոշվեն հետագա քայլերը, որոնց մասին համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը