Լրահոս

28.05.2012 10:57


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Հուլայի բնակիչների սպանդը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Հուլայի բնակիչների սպանդը

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը  Սիրիայի իշխանություններին «ամենավճռական կերպով» դատապարտել է Հուլա քաղաքում տեղի ունեցած սպանդի համար, որի ժամանակ 108 մարդ զոհվել է, 300-ը` վիրավորվել: Հայտարարության մեջ ասվում է, որ տասնյակ երեխաներ, կանայք և տղամարդիկ զոհվել են հրետանային ռմբակոծության և տանկային գրոհի ժամանակ:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ խաղաղ բնակչության դեմ ուժ կիրառելը խախտում է Սիրիայի կողմից ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ ստանձնած պարտավորությունները, համաձայն որոնց պետք է հրադադար հաստատվեր Սիրիայի իշխանությունների և ապստամբների միջև:

Հայտարարությունն ընդունվել է միաձայն` ԱԽ-ի բոլոր 15 անդամների կողմից: Ավելի վաղ Ռուսաստանն արգելափակում էր որոշման ընդունումը` պահանջելով պարզել դեպքի բոլոր հանգամանքները:

Ճշտված տվյալներով` 108 զոհվածների թվում են 49 երեխա և առնվազն 7 կին: Սիրիայի կառավարությունը կտրականապես հերքում է իր մասնակցությունը սպանդին` հայտարարելով, թե զորքը քաղաք չի մտել:

Այս խորագրի վերջին նյութերը