Իրավապաշտպանները հայտնում են Սիրիայում 90 զոհի մասին
Ավելի քան 90 մարդ, այդ թվում՝ 25 երեխա, զոհվել է Սիրիայի Հոմս նահանգի Հուլա քաղաքում սիրիական բանակի կողմից իրականացված ռազմական գործողության ժամանակ։ Այս մասին հայտնում է «Ֆրանս–Պրես» գործակալությունը՝ հղում անելով «Սիրիայում մարդու իրավունքների պահպանման դիտարկման կենտրոնին» (SOHR)։
Ավելի վաղ աշխարհի տարբեր լրատվամիջոցներ, հղում անելով նույն կազմակերպությանը, հայտնել էին, որ Հուլայի ռազմական գործողության ժամանակ զոհվել է 50 մարդ։ Արևմտյան լրատվամիջոցները հաճախակի են հրապարակում SOHR–ի ներկայացված տվյալները։
Միաժամանակ հարկ է նշել, որ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ այդ կազմակերպության իրավասության մակարդակը ստիպում է կասկածել կազմակերպության կողմից տրամադրվող տեղեկությունների հավաստիությանը։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տեղեկություններով՝ SOHR–ում աշխատում է ընդամենը 2 մարդ, իսկ կազմակերպության ղեկավար Ռամի Աբդուրահմանը չունի նույնիսկ լիարժեք միջնակարգ կրթություն։ Աբդուրահմանը մշտապես բնակվում է Լոնդոնում, որտեղ խորտկարան ունի։