Լրահոս

26.05.2012 11:42


Սիրիայում ազատ են արձակվել առևանգված լիբանանցի ուխտագնացները

Սիրիայում ազատ են արձակվել առևանգված լիբանանցի ուխտագնացները

Սիրիայում մայիսի 22–ին առևանգված 11 շիա ուխտագնացները ազատ են արձակվել՝ գրում է լիբանանյան «Դեյլի սթար» պարբերականը։ Համաձայն այս տեղեկության՝ սիրիացի ապստամբները համաձայնել են պատանդներին առանց նախապայմանների փոխանցել բանակցություններին մասնակցող թուրքական կողմին։ Բոլոր ազատված լիբանանցիները առողջ են և ուղևորվում են հայրենիք։ Պարբերականը հայտնում է, որ Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին պատանդներին Լիբանան բերելու համար տրամադրել է իր անձնական ինքնաթիռը։

Այս խորագրի վերջին նյութերը