Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 25–ին Հանրապետության օրվան նվիրված պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է, թե Ղարաբաղյան պատերազմն ավարտված չէ՝ ավարտված է միայն պատերազմի առաջին փուլը, և «Ադրբեջանն օր օրի ավելի է մոտենում հաղթանակի»։ Նա հայտարարել է նաև, թե Հայաստանի դիրքորոշումն անհեռանկար է, և վկայակոչել է ՆԱՏՕ–ի գագատաժողովի զեկույցը, որում հաստատվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ալիևն անդրադարձել է նաև տնտեսական զարգացմանը՝ ասելով, թե Ադրբեջանը միայն իր ուժերի վրա է հիմնվում և ունի տնտեսական զարգացման հստակ տեսլական ու այլ երկրներից օգնություն չի խնդրում։
Ալիև. «Ղարաբայան պատերազմն ավարտված չէ»