Լրահոս

26.05.2012 10:34


Սիրիայի Իշխանությունները տանկեր են մտցրել Հալեպ

Սիրիայի Իշխանությունները տանկեր են մտցրել Հալեպ

Ուրբաթ օրը՝ մայիսի 25–ին, Սիրիայի բանակի տանկային ստորաբաժանումները մտցվել են Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպ։ Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ սա առաջին դեպքն է սիրիական հակամարտության սկզբից, երբ տանկերը հայտնվել են Հալեպի փողոցներում։

Իրավապաշտպանները հայտնում են, որ ուրբաթ օրը Հալեպում տեղի են ունեցել մի շարք հակակառավարական ցույցեր, որոնք ցրելու ժամանակ մեկ ցուցարար է զոհվել։ Տանկերը մտցվել են, երբ ցուցարարի թաղման ժամանակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց։

Մայիսի 25–ին հակառակորդ կողմերի միջև տեղի ունեցած բախումների ժամանակ զոհեր են եղել Սիրիայի նաև այլ շրջաններում։ Այսպես՝ առնվազն 50 մարդ զոհվել է Հուլա քաղաքի հրետանային ռմբակոծության ժամանակ, 10 մարդ զոհվել է Համա նահանգում։ Քանսեբա քաղաքում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու, 4 ոստիկան է սպանվել։

Այս խորագրի վերջին նյութերը