Լրահոս

25.05.2012 17:13


Շոտլանդիայի իշխանությունները Մեծ Բրիտանիայից անջատվելու արշավ են սկսել

Շոտլանդիայի իշխանությունները Մեծ Բրիտանիայից անջատվելու արշավ են սկսել

Մայիսի 25–ին Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սելմոնդը պաշտոնապես հայտարարել է Մեծ Բրիտանիայից անջատվելու արշավի մեկնարկի մասին։ Արշավն անվանել են «Այո՛», և արշավի ընթացքում Շոտլանդիայի իշխանությունները պետք է համոզեն իրենց հայրենակիցներին հանրաքվեի ժամանակ քվեարկել Շոտլանդիայի անկախության օգտին։

Առաջին նախարարի տեղակալ Նիկոլա Սթերջենն ասել է, որ Շոտլանդիան կշարունակի շատ ընդհանուր բան ունենալ Բրիտանիայի հետ, սակայն անկախությունը թույլ կտա շոտլանդացիներին ինքնուրույն լուծել քաղաքական և տնտեսական ոլորտների խնդիրները։ Սթերջենը հայտարարել է, որ բրիտանական ֆունտը կմնա Շոտլանդիայի ազգային արժույթ, իսկ Հյուսիսային ծովի նավթային պաշարներն ու վիսկիի արտահանումը կնպաստեն տեղի տնտեսության դինամիկ զարգացմանը։

Շոտլանդիայի խորհրդարանում մեծամասնություն կազմած ազգայնական ուժերը, որոնք ձևավորել են Կառավարություն, արդեն հայտնել էին անկախության մասին հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, սակայն Լոնդոնի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով (կապված հանրաքվեի անցկացման ժամկետի և հարցի ձևակերպման հետ) քվեարկությունը դեռ նշանակված չէ։ Ինչպես սպասվում է, շոտլանդացիներն իրենց երկրի ճակատագիրը կորոշեն 2013–ին կամ 2014–ին։

Այս խորագրի վերջին նյութերը