Լրահոս

25.05.2012 16:37


ՖԻՖԱ–ի նախագահն առաջարկել է հետխաղային 11մետրանոց հարվածներին այլընտրանք մշակել

ՖԻՖԱ–ի նախագահն առաջարկել է հետխաղային 11մետրանոց հարվածներին այլընտրանք մշակել

ՖԻՖԱ–ի նախագահ Զեպ Բլատերը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ գտնել հետխաղային 11մետրանոց հարվածներին այլընտրանք։ Այլընտրանքի մշակումը հանձնարարվել է խաղի կանոններում փոփոխությունների ներմուծման ՖԻՖԱ–ի նպատակային խմբի ղեկավար Ֆրանց Բեկենբաուերին։

–Ֆուտբոլը կարող է վերածվել դրամայի և նույնիսկ ողբերգության, երբ գործը հասնում է 11մետրանոց հարվածների շարքին։ Երբ խաղը նման ավարտի է հանգում, ֆուտբոլը կորցնում է իր թիմային մարզաձևի բնույթը։ Միգուցե Ֆրանց Բեկենբա՞ուերն իր խմբի հետ առաջարկի մեզ այս խնդրի լուծումը։ Խոսքն այսօրվա մասին չէ, այլ ապագայի,–ասել է Զեպ Բլատերը։

Առաջին խոշոր մրցարշավը, որը կանցնի առանց հետընտրական 11մետրանոցների, կարող է դառնալ 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը