Լրահոս

24.05.2012 13:54


ՄԱԿ–ը Սիրիայի իշխանություններին և ապստամբներին մեղադրում է մարդու իրավունքների խախտման համար

ՄԱԿ–ը Սիրիայի իշխանություններին և ապստամբներին մեղադրում է մարդու իրավունքների խախտման համար

ՄԱԿ–ը հրապարակել է մի զեկույց, որում ասվում է, որ սիրիացի ապստամբներն ու Սիրիայի կառավարությունը պատասխանատվություն են կրում Սիրիայում մարդու իրավունքների զանգվածային խախտումների համար։ Զեկույցի համաձայն՝ չնայած ձեռքբերված հրադադարի համաձայնագրին, երկու կողմերն էլ վախեցնում են հակառակորդներին, առևանգում են, սպանում և կտտանքների ենթարկում մարդկանց։ Սիրիայի բանակին էլ մեղադրել են բնակավայրերը հրետանային ռմբակոծության ենթարկելու համար։

Զեկույցի հեղինակները նշել են, որ մարդու իրավունքների խախտման զոհ են դառնում նաև անչափահաս անձինք։ Միաժամանակ հարկ է նշել, որ զեկույցը պատրաստող ՄԱԿ–ի աշխատակիցները չեն եղել Սիրիայում և զեկույցը կազմել են մոտ 200 մարդկանց ցուցմունքներով, ովքեր այնտեղից փախել են հակամարտության ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը