Լրահոս

22.05.2012 16:13


Միխայիլ Սահակաշվիլին մատնանշել է Վրաստանի՝ ՆԱՏՕ–ին անդամակցելու ժամկետը

Միխայիլ Սահակաշվիլին մատնանշել է Վրաստանի՝ ՆԱՏՕ–ին անդամակցելու ժամկետը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Չիկագոյում տեղի ունեցած ՆԱՏՕ–ի գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը հավանաբար Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ կդառնա 2014 թվականին։

Վրաստանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Չիկագոյի գագաթաժողովի հռչակագրում Վրաստանին ամբողջությամբ վերաբերում է 3 կետ, և այդտեղ ասվում է, որ Վրաստանը դաշինքի ասպիրանտ է և անպայման կդառնա կազմակերպության անդամ։

Հայտնի է նաև, որ ԱՄՆ–ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ–ի հաջորդ գագաթաժողովը կքննարկի դաշինքի ընդլայնման հարցը։ Այս հայտարարությունը նա ուղղել է Բոսնիայի, Վրաստանի, Մակեդոնիայի և Մոնտենեգրոյի ղեկավարներին։ Սակայն ԱՄՆ պետքարտուղարը ոչինչ չի հայտնել հաջորդ հանդիպման վայրի և ժամանակի մասին։

Հարկ է նշել, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ–ին անդամակցության հարցն այդքան էլ միանշանակ չէ, քանի որ Վրաստանն ունի չլուծված տարածքային խնդիրներ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը