Տնտեսական

22.05.2012 10:14


Շաքարավազի գինը Հայաստանում ուռճացված է 70 դրամով

Շաքարավազի գինը Հայաստանում ուռճացված է 70  դրամով

ՀՀ Կենտրոնական բանկի օրերս հրապարակած տվյալներով՝ համաշխարհային շուկայում շաքարի գինն այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել է 7 տոկոսով։ Հայաստանում նույն այդ ժամանակահատվածում շաքարի գինն աճել է 18 տոկոսով. եթե 2011թ. ապրիլին այն կազմել է 388 դրամ, ապա այս տարվա ապրիլին դարձել է 455 դրամ։ «Հայկական ժամանակ»–ը գրում է, որ նույնիսկ եթե հաշվի առնենք ՀՀ դրամի արժեզրկումը, որը կազմել է 6 տոկոս, շաքարավազի գինը Հայաստանում չպետք է գերազանցեր 384 դրամը։ Ստացվում է, որ շաքարավազի յուրաքանչյուր կիլոգրամի գինն ուռճացված է 70 դրամով, ինչը դրա ներկրմամբ զբաղվող միակ գործարարին բերում է 18 մլն դոլարի լրացուցիչ եկամուտ. Հայաստանում տարեկան սպառվում է 100 հազ. տոննա շաքարավազ։

Այս խորագրի վերջին նյութերը