Լրահոս

21.05.2012 10:37


«Google»-ը 12,5 մլրդ դոլարով կգնի «Motorola»–ն

«Google»-ը 12,5 մլրդ դոլարով կգնի «Motorola»–ն

Չինաստանի հակամենաշնորհային վերահսկող մարմինները հաստատել են «Google»–ի կողմից «Motorola»–ն գնելու գործարքը։ ԱՄՆ–ի և Եվրոպայի վերահսկիչ մարմիններն իրենց համաձայնությունը տվել էին դեռևս փետրվարին։ Այսպիսով՝ երկու ընկերությունները կատարել են բոլոր պահանջները, և գործարքը մոտ է ավարտին։

12,5 մլրդ դոլար արժողությամբ գործարքի միակ պայմանը, որ դրել են հակամենաշնորհային մարմինները, այն է, որ «Google»-ը առնվազն 5 տարի իր OC Android–ը անվճար տրամադրի  բջջային հեռախոս արտադրող բոլոր ընկերություններին։

«Google» ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ «Mototrola Mobility» ընկերության գնման իրենց մտադրությունը չի փոխվել։ Մասնագետների գնահատմամբ՝ գործարքը կավարտվի մինչև այս շաբաթվա վերջը։

Հիշեցնենք, որ «Mototrola Mobility»–ն գնելու մտադրության մասին «Google»–ը հայտնել էր դեռևս 2011թ. օգոստոսին, սակայն Չինաստանի վերահսկիչ մարմինները թույլ չէին տալիս գործարքն ավարտին հասցնել, և միայն այժմ երկու ընկերությունները հնարավորություն ստացան գործարքը գլուխ բերել։ 

Այս խորագրի վերջին նյութերը