Հնդկաստանի հյուսիսում՝ Ուտար–Պրադեշ նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, 24–ը տարբեր աստիճանի վնասվածքներ և այրվածքներ է ստացել։ Վթարը տեղի է ունեցել ուշ երեկոյան։ Մահմեդական ուխտագնացներին տեղափոխող ավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված բեռնատարին։
Ոստիկանության ներկայացուցիչ Իքբալ Մալիկը հայտնել է, որ 54–տեղանոց ավտոբուսում ավելի քան 80 ուղևոր է եղել, ուղևորներից շատերն ունեցել են կերոսինով և գազով լի տարաներ սնունդ պատրաստելու համար, որի պատճառով էլ վթարից հետո հրդեհ է բռնկվել ավտոբուսում։
Հնդկաստանում ավտովթարի ժամանակ 16 մարդ է զոհվել