Լրահոս

18.05.2012 11:24


Բրիտանիայում նշվում է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի գահակալության ադամանդյա հոբելյանը

Բրիտանիայում նշվում է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի գահակալության ադամանդյա հոբելյանը

Այսօր աշխարհի բոլոր իշխող միապետները հավաքվելու են Լոնդոնում՝ նշելու Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի գահակալության 60–ամյա հոբելյանը։ Թագավորական ընտանիքի ներկայացուցիչները չեն հրապարակել հյուրերի ցուցակը, սակայն պատասխանատու անձինք հայտնել էին, որ հրավերք ուղարկվել է աշխարհի բոլոր միապետներին։

Հայտնի է, որ տոնին չի մասնակցելու Իսպանիայի թագավորական ընտանիքը։ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Երկրորդը դեռ չի ապաքինվել վիրահատությունից հետո, իսկ թագուհի Սոֆյան հայտարարել է, որ  հավաքին չի մասնակցելու երկու երկրների միջև առկա տարածքային վեճի պատճառով՝ կապված Ջիբրալթար թերակղզու հետ։

Իրավապաշտպան կազմակերպություններն էլ քննադատել են թագուհուն՝ միջոցառմանը «բռնապետների» հրավիրելու համար։ Իրավապաշտպաններն այդպիսիք են համարել Սվազիլենդի թագավոր Մսվատի Երրորդին և Բահրեյնի միապետ Համադին։

Այս խորագրի վերջին նյութերը