Ջրամատակարարող ընկերությունը չի կատարում պայմանագրով նախատեսված դրույթները. ներկայացնում է Արմեն Պողոսյանը
«Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանն իր մտահոգությունն է հայտնել «Երևան ջուր» ընկերության մատուցած ծառայությունների և առհասարակ Հայաստանում ջրամատակարարման վերաբերյալ։
Արմեն Պողոսյանը հայտնել է, որ Հայաստանում ջրամատակարարմամբ զբաղվող ֆրանսիական «Վիոլա» ընկերությունը չի կատարում այն պարտավորությունները, որոնք ստանձնել է՝ համաձայն ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրի։ «Սպառողների ասոցիացիայի» ղեկավարն ասել է, որ համաձայն ՀՀ կառավարության և ֆրանսիական «Վիոլա» ընկերության միջև կնքված պայմանագրի՝ ջրի սակագինը պետք է աճեր միայն մինչև 2009 թվականը, որից հետո ընկերությունը պարտավորվել է «անշեղորեն իջեցնել սակագինը մինչև 95 դր»։ Այնինչ Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը քննարկում է ջրամատակարարող ընկերության հայտը՝ 2 դրամով բարձրացնել ջրի սակագինը։
–2009 թիվը վաղուց անցել է, իսկ մենք դեռ խոսում ենք սակագնի թանկացման մասին,–ասել է Արմեն Պողոսյանը։
Արմեն Պողոսյանին նաև մտահոգում է ջրամատակարարման ընթացքում ջրի կորստի ահռելի ցուցանիշը, որն այսօր 82,6 տոկոս է կազմում։ Բանախոսը նշել է, որ պայմանագրի ստորագրման տարում այդ ցուցանիշը կազմել է 82 տոկոս, որից հետո հասել է 86–ի, և ջրամատակարարող ընկերությունը չի կարողանում նվազեցնել այդ կորուստները։
Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պետք է նվազեցներ նաև Հայաստանի ընդերքից վերցվող ջրի քանակը, սակայն ընկերությունը դա էլ չի կատարել և իր գործունեության ընթացքում միայն ավելացրել է վերցվող ջրի քանակը։ Ավելացել է նաև ընկերության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի ծավալը, ինչը, Արմեն Պողոսյանի կարծիքով, անարդյունավետ աշխատանքի հետևանք է.
–Երևանը ջուր ստանում է երկու ուղղությունից՝ հարավայինը Էջմիածնի, Հոկտեմբերյանի, արտեզիան ջուր է, որտեղից ջուրը գալիս է էլեկտրական պոմպերի միջոցով, եվ հյուսիսային, որտեղից ինքնահոսով է գալիս։ Միայն հյուսիսային ջուրը բավարար է ամբողջ Երևան քաղաքի համար, և կարիք չկա ո՛չ այդ խողովակաշարը սպասարկել, ո՛չ էլ հոսանք ծախսել, եթե ճիշտ ուղղությամբ շարժվեր տնտեսական զարգացումը,–ասել է Արմեն Պողոսյանը։

7or.am