Լրահոս

16.05.2012 12:07


Ամերիկուհին գնդակահարել է իր 4 երեխաներին և ինքնասպան եղել

Ամերիկուհին գնդակահարել է իր 4 երեխաներին և ինքնասպան եղել

ԱՄՆ–ի Ֆլորիդա նահանգի Պորտ–Սենտ–Ջոնս քաղաքի 33–ամյա բնակչուհի Տանյա Թոմասը գնդակահարել է իր 4 անչափահաս երեխաներին, որից հետո ինքնասպան է եղել։

Իրավապահ մարմինները հայտնում են, որ ոստիկանություն է ահազանգել Թոմաս ընտանիքի հարևանուհին, երբ կրակոցներ են լսվել։ Կրակոցներից մի քանի րոպե անց կնոջ դուռը թակել են երեք երեխա և օգնություն խնդրել՝ ասելով, որ իրենց վրա կրակում են։ Սակայն երեխաների մայրը՝ Տանյա Թոմասը, երեխաներին տուն է կանչել, և նրանք ենթարկվել են։

Ահազանգով ժամանած ոստիկանության հատուկ ջոկատայինները Թոմասների տանը հայտնաբերել են 12–ամյա Ջոելի, 13–ամյա Ջեզլինի, 15–ամյա Ջեքսի և իրենց մոր՝ Տանյայի մարմինները։ 17–ամյա Փիբլսը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ հանցագործության դրդապատճառները հայտնի չեն։ Տանյա Թոմասի ծանոթներից մեկը  ոստիկանությանը հայտնել է, որ դեպքից առաջ ինքը SMS–հաղորդագրություն է ստացել Տանյայից, որում կինը խնդրում է իրեն թաղել երեխաների հետ միասին, սակայն ինքը հաղորդագրությունը շատ ուշ է կարդացել։

Այս խորագրի վերջին նյութերը