Լրահոս

16.05.2012 11:04


Լարիսա Ալավերդյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Լարիսա Ալավերդյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

«Ժառանգության» համամասնական ցուցակի 41-րդ տեղում գտնվող Լարիսա Ալավերդյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Նշենք, որ նա այս քայլին կարող էր և չդիմել, որովհետև մայիսի 6–ի խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» ստացած քվեների քանակով (5 մանդատ) Լարիսա Ալավերդյանն անցողիկ տեղում չէ։

Ավելի վաղ Լ. Ալավերդյանն իր անհամաձայնությունն էր հայտնել «Ժառանգության» համամասնական ցուցակի կազմման սկզբունքի վերաբերյալ։

Նշենք, որ Լարիսա Ալավերդյանը «Ժառանգություն» կուսակցության անդամ չէ, 2007թ. նա «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը