Լրահոս

15.05.2012 16:20


Բրիտանացիները դադարել են պատժել մարիխուանայի ներմուծման համար

Բրիտանացիները դադարել են պատժել մարիխուանայի ներմուծման համար

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարությունը ստուգում է անցկացրել «Գետվիկ» օդանավակայանում և պարզել, որ մաքսային ծառայողները մատների արանքով են նայում խախտումներին՝ կապված մարիխուանայի փոքր չափաբաժիններ ներկրելու փորձերի հետ։

Տեսուչները պարզել են, որ թմրանյութ տեղափոխող անձանցից պարզապես առգրավվել է թմրանյութը, իսկ օրինախախտները բանավոր զգուշացում են ստացել, այնինչ այդպիսի օրինախախտում կատարած անձինք պետք է անհապաղ ձերբակալվեն և փոխանցվեն ոստիկանությանը։ «Բ» դասի թմրանյութերի մաքսանենգ տեղափոխման համար Բրիտանիայի օրենսդրությունը մինչև 14 տարվա ազատազրկում է սահմանում և անսահմանափակ տուգանք։ Գործնականում փոքր չափաբաժիններով մարիխուանա տեղափոխող անձանց անունները գրի են առնվել, և նրանց զգուշացրել են, որ հաջորդ անգամ պատիժն ավելի խիստ կլինի։

Մաքսային ծառայողներն արդարանում են, թե իրենք չափազանց ծանրաբեռնված են և ժամանակ չունեն ամեն տեսակ մանր օրինախախտում գրանցելու համար։ Միաժամանակ օդանավակայանի անվտանգության ծառայողները հայտնել են, որ խոշոր չափի մաքսանենգ թմրանյութերը պատշաճ կերպով գրանցվում են։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Գետվիկում» կանխվել է 100 կիլոգրամ ընդհանուր քաշով մարիխուանայի ներկրման փորձ։ 

Այս խորագրի վերջին նյութերը