Լրահոս

15.05.2012 10:29


ՀԱՊԿ հոբելյանական գագաթաժողով Մոսկվայում

ՀԱՊԿ հոբելյանական գագաթաժողով Մոսկվայում

Այսօր՝ մայիսի 15–ին, Մոսկվայում կայանալու է ՀԱՊԿ հոբելյանական արտահերթ նստաշրջանը։ Այն նվիրված է Հավաքական անվտանգության պայմանագրի 20–ամյակին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 10–ամյակին։

Հավաքական անվտանգության պայմանագիրը ստորագրվել է 1992թ. Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում՝ այդ երկրի նախագահ Իսլամ Կարիմովի նախաձեռնությամբ։ Պայմանագրին միացել էին Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Բելառուսը։

ՀԱՊԿ նստաշրջանի ավարտից հետո Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ խորհուրդի անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցելու են 11 երկրների նախագահներ։

Այս խորագրի վերջին նյութերը