Աշխարհ

15.05.2012 10:10


Թեհրանում մահապատժի են ենթարկել միջուկային ֆիզիկոսին սպանողին

Թեհրանում մահապատժի են ենթարկել միջուկային ֆիզիկոսին սպանողին

Մայիսի 15–ի առավոտյան Թեհրանում կախել են 24–ամյա «իսրայելյան լրտեսին», ում մեղավոր են ճանաչել իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ։ Իրանի քաղաքացի Մաջիդ Ջամալի Ֆաշին մահապատժի է դատապարտվել պրոֆեսոր Մասուդ Ալի Մոհամադիի սպանության համար։ Գիտնականը զոհվել էր 2010թ. հունվարին, երբ նրա մեքենայի կողքին պայթել էր ականապատ մոտոցիկլը։

Ֆաշին խոստովանել է, որ Մոհամադիին սպանել է իսրայելի հատուկ ծառայության՝ «Մոսսադի» առաջադրանքով։ Նա նաև ասել է, որ սպանության համար իսրայելցիներն իրեն 50 հազ. դոլար են խոստացել, սակայն վճարել են այդ գումարի միայն կեսը։ Ֆաշին հայտնել է նաև, որ ինքը ծրագրում էր  այլ սպանություններ ևս, որոնց կատարումից հետագայում հրաժարվել է։ Մասնավորապես, նա որոշել է չսպանել ֆիզիկոս Մաջիդ Շահրիարիին, որն այնուամենայնիվ հետագայում սպանվել է։

Վերջին մի քանի տարում Իրանում սպանվել է առնվազն 5 միջուկային գիտնական։ Թեհրանը համարում է, որ նման կերպ Իսրայելը և ԱՄՆ–ը փորձում են կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը։

Այս խորագրի վերջին նյութերը