Լրահոս

14.05.2012 15:15


ՀՀԿ–ն դեռ չի քննարկել կոալիցիա կազմել–չկազմելու հարցը

ՀՀԿ–ն դեռ չի քննարկել կոալիցիա կազմել–չկազմելու հարցը

ՀՀԿ անդամ, ԱԺ նոր գումարման պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ Հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել–չկազմելու հարցը։

Մանվել Բադեյանը տեղեկացրել է, որ Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը պետք է որոշի՝ կազմելո՞ւ է ՀՀԿ–ն կոալիցիա, թե՞ ոչ։ Բադեյանը նաև ասել է, որ կուսակցությունում կոալիցիա կազմելու մասին կան կողմ և դեմ կարծիքներ։ 

Բանախոսն ընդգծել է, որ ինքն անձամբ դեմ է կոալիցիա կազմելուն, քանի որ ՀՀԿ–ն ապահովել է բացարձակ մեծամասնություն, և կոալիցիայի իմաստ չկա.

Ես գտնում եմ, որ բավականաչափ ռեսուրս ունի Հանրապետական կուսակցությունը, որ չգնա կոալիցիայի, բայց պետք է լսել նաև մնացածի կարծիքը, քանի որ խորհրդի նիստ չի եղել։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը