Լրահոս

14.05.2012 14:05


Անուշ Սեդրակյան. «ՀՀԿ–ն ի զորու չէ լուծելու Հայաստանի առաջ ծառացած խնդիրները»

Անուշ Սեդրակյան. «ՀՀԿ–ն ի զորու չէ լուծելու Հայաստանի առաջ ծառացած խնդիրները»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն հավաքած Հանրապետական կուսակցությունն ի զորու չէ լուծել Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, քանի որ այն արդեն իսկ, լինելով իշխող ուժ, տապալել է մի շարք կարևորագույն մարտահրավերներ։

Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ հանրային համակարգում այնպիսի լրջագույն բացթողումներ կան, այնպիսի խոր խնդիրներ, որ մենք ուղղակի չենք կարող այսպես ինքնահռչակվել որպես շռնդալից հաղթանակ ունեցող ուժ, և ասել, որ այդ հաղթանակով արդեն լուծվել են բոլոր խնդիրները,–մեկնաբանելով ընտրությունների արդյունքները՝ ասել է Անուշ Սեդրակյանը։

«Ազատ դեմոկրատների» փոխնախագահը ՀՀԿ–ի հաղթանակն անվանել է պյուրոսյան։ Անուշ Սեդրակյանն ասել է, որ քաղաքական ուժը կարող է հաղթանակած համարվել ընտրություններում, եթե այն վայելում է հասարակության աջակցությունը, իսկ Հանրապետական կուսակցությունը չունի այդ աջակցությունը, չունի հանրային հենարան, որը թույլ կտար լուծել այն խնդիրները, որոնք պետք է լուծի իշխանությունը։

Այս ընտրական գործընթացը չէր արտացոլում հանրության աջակցությունը։ Այն արտացոլում էր հանրության լուռ համակերպվածությունը, հանրության հուսախաբությունն ու հուսալքությունը,–հայտարարել է Անուշ Սեդրակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը