Բանակ են զորակոչվում հոգեկան խանգարումներ ունեցող անձինք
Այսօրվա ասուլիսին հոգեբան Սամվել Խուդոյանն անդրադարձել է բանակում ինքնասպանությունների թվի աճին։ Նա նշել է, որ դա նախ և առաջ կապված է նրա հետ, որ բանակ են տանում 18-20 տարեկան պատանիների, որոնք ընդհանրապես խոցելի խումբ են համարվում, և այդ տարիքային խմբի մեջ շատ են ինքնասպանության հակվածություն ունեցող անձինք։
Հոգեբանը նշել է՝ խնդիր է նաև այն, որ բանակ են զորակոչում հոգեկան խեղումներ, հիվանդություններ ունեցող անձանց։ Հոգեբանը, սակայն, ընդգծել է, որ ինքնասպանությունների շարքից հետո Պաշտպանության նախարարությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում զորակոչվող երիտասարդների հոգեկան առողջությանը։

7or.am