Տեղի է ունեցել Արա Պապյանի նոր ժողովածուի շնորհանդեսը
Այսօր տեղի է ունեցել պատմաբան Արա Պապյանի «Հայրենատիրություն. Հայոց հայրենատիրության իրավական հիմքերը և հարակից հարցեր» հոդվածների ժողովածուի շնորհանդեսը։ Ժողովածուի մեջ ներառված են Արա Պապյանի 119 հոդվածները, որոնք գրվել են 2006–2011թթ.։ Հոդվածները հիմնականում վերաբերում են Հայկական հարցի իրավական հիմքերին, ժողովածուն յուրօրինակ մի ուղեցույց է այս խնդրով զբաղվող մասնագետների, ինչպես նաև այս հարցի նկատմամբ հետաքրքրություն ունեցող մարդկանց համար։
Շնորհանդեսի ժամանակ Արա Պապյանը կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցն իրավական դաշտ տեղափոխելու խնդիրը։ Հեղինակն ասել է, որ հայերը բավարար հիմքեր ունեն իրավական դաշտում հաջողության հասնելու համար։
Արա Պապյանը հայտնել է նաև, որ իր ղեկավարած «Մոդուս Վիվենդի» կենտրոնը պատրաստվում է հայերեն և իսպաներեն թարգմանել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը:
Բանախոսը կարևորել է Հայկական հարցին և մասնավորապես Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռին վերաբերող փաստաթղթերի խորացած իրավաբանական վերլուծությունները նաև այն տեսանկյունից, որ այնտեղ անդրադարձ է արվում հայ-ադրբեջանական և հայ-վրացական սահմաններին:
–Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է սահմանվում որպես Հայաստանի մաս, այլև` Դաշտային Ղարաբաղը,-ասել է հեղինակը: