Արմեն Ռուստամյան. «Մեկ կուսակցություն յուրացնում է պետության ողջ վարչաֆինանսական ռեսուրսը»
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր հայտարարել է, որ մայիսի 6–ի Ազգային ժողովի ընտրությունները հաստատեցին մի իրողություն՝ հասարակությունն ու պետությունն արատավոր վիճակում են, և մեր երկրում գործում է կեղծիքներ իրականացնելու պետական համակարգված մեքենա։
–Կուսակցություն, իշխանություն, պետություն նույնացած են այս երկրում, և մեկ կուսակցություն, որ խնդիր է դնում իր գերակա դիրքերը պահպանել, դա կատարում է պետության ողջ վարչաֆինանսական ռեսուրսը յուրացնելով,–ասել է Արմեն Ռուստամյանը։
Նա նշել է նաև, որ Հայաստանում արմատավորվել է փողի իշխանություն՝ պլուտոկրատիա, և գործում է «փողը ծնում է իշխանություն, իշխանությունը բերում է լրացուցիչ փող» սկզբունքը։ Ռուստամյանի կարծիքով հասարակության սոցիալ–տնտեսական վիճակն է՛լ ավելի է վատանալու, և ժողովուրդը վաղ թե ուշ գալու է այն գիտակցության, որ պետք չէ տրվել կեղծարարության մեթոդներին և դառնալ վերարտադրվելու գործիք գործող իշխանության համար։

7or.am