Լրահոս

17.01.2011 16:38


Ավագանուն կներկայացվի քաղաքապետարանի նոր կառուցվածքը

Այսօր  քաղապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր   Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը քաղաքապետը նախ  նշեց, որ առաջիկա ուրբաթ օրը  Երևանի ավագանու դիտարկմանը կներկայացվի  քաղաքապետարանի կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների նախագիծ։  Կարևորովեց քաղաքապետարանի և վարչական շրջանների  աշխատակազմերի լիազորությունների կանոնակարգման հարցը, հանձնարարելով միջոցներ ձեռնարկել դրանց ապակենտրոնացման ուղղությամբ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի  վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը