Հրանտ Մարգարյան. «Իշխանությունները չարչիությունն են զարգացրել մեր երկրում»
Աշտարակում ՀՅԴ նախընտրական հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է՝ մեր շուրջը համատարած աղքատություն և անգործություն է, արտագաղթ:
–Մեր շուրջը երիտասարդությունը, որ նոր ասպարեզ է մտնում, շվարած է` կյանքի մեջ չի կարողանում իր տեղը գտնել, ոտքի կանգնել: Որովհետև բնակարանի հարց ունի, որ չի կարող ինքնուրույն լուծել, որովհետև աշխատանքի խնդիր ունի և աշխատանք չի գտնում: Եվ այս դրության մեջ, զարմանալի է, ի՞նչ են անում հայոց պետականության գահին բազմած իշխանությունները, որոնց պարտականությունն է հոգ տանել, որ երիտասարդությունն աշխատանք ունենա, որ աղքատությունը վերանա մեր երկրից, որ անգործությունը վերանա, և ժողովուրդը ոտքի կանգնի,–հայտարարել է Հրանտ Մարգարյանը։–Չարչիությունն են զարգացրել մեր երկրում՝ ապրանք պետք է ծախեն, ժողովրդի փողը վերցնեն ու տանեն դուրս: Սա է նրանց պատկերացումը: Որովհետև նրանց թիրախը, նրանց նպատակն եղել է հարուստ դասակարգի կազմավորումը, գերհարուստ դասակարգի: Ամեն ինչ արել են, սպասարկել են, օգնական են եղել, որ այդ իրենց շրջանակի հարուստ, դրամատեր շերտը ձևավորվի: Արդյունքում՝ մեր երկրի հարստության մեծամասնությունը, ես կասեի՝ առավելագույն չափը, կենտրոնացել է մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում: Իսկ ժողովուրդն ապրում է համատարած աղքատության պայմաններում։

7or.am