Քաղաքական

16.04.2012 10:28


Հրանտ Մարգարյան. «Իշխանությունները չարչիությունն են զարգացրել մեր երկրում»

Հրանտ Մարգարյան. «Իշխանությունները չարչիությունն են զարգացրել մեր երկրում»

Աշտարակում ՀՅԴ նախընտրական հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է՝ մեր շուրջը համատարած աղքատություն և անգործություն է, արտագաղթ:

Մեր շուրջը երիտասարդությունը, որ նոր ասպարեզ է մտնում, շվարած է` կյանքի մեջ չի կարողանում իր տեղը գտնել, ոտքի կանգնել: Որովհետև բնակարանի հարց ունի, որ չի կարող ինքնուրույն լուծել, որովհետև աշխատանքի խնդիր ունի և աշխատանք չի գտնում: Եվ այս դրության մեջ, զարմանալի է, ի՞նչ են անում հայոց պետականության գահին բազմած իշխանությունները, որոնց պարտականությունն է հոգ տանել, որ երիտասարդությունն աշխատանք ունենա, որ աղքատությունը վերանա մեր երկրից, որ անգործությունը վերանա, և ժողովուրդը ոտքի կանգնի,–հայտարարել է Հրանտ Մարգարյանը։–Չարչիությունն են զարգացրել մեր երկրում՝ ապրանք պետք է ծախեն, ժողովրդի փողը վերցնեն ու տանեն դուրս: Սա է նրանց պատկերացումը: Որովհետև նրանց թիրախը, նրանց նպատակն եղել է հարուստ դասակարգի կազմավորումը, գերհարուստ դասակարգի: Ամեն ինչ արել են, սպասարկել են, օգնական են եղել, որ այդ իրենց շրջանակի հարուստ, դրամատեր շերտը ձևավորվի: Արդյունքում՝ մեր երկրի հարստության մեծամասնությունը, ես կասեի՝ առավելագույն չափը, կենտրոնացել է մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում: Իսկ ժողովուրդն ապրում է համատարած աղքատության պայմաններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը