Արամ Մանուկյան. «ՀԱԿ–ի միակ թիրախը Սերժ Սարգսյանն է և Հանրապետական կուսակցությունը»
ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Արամ Մանուկյանը հայտարարել է, որ ՀԱԿ–ի միակ մրցակիցը Հանրապետական կուսակցությունն է։ Լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը հանի իր թեկնածությունը և պաշտպանի Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, Արամ Մանուկյանն ասել է, թե թեպետ ՀԱԿ–ը իրեն մրցակից չի համարում որևէ այլ կուսակցություն, բացի Հանրապետականից, իրենք ունեն հստակ խնդիր և պայքարելու են այդ խնդրի լուծման համար.
–Խնդիր ունեմ, մեր ամբողջ թիմով՝ ՀԱԿ–ով, հնարավորինս շուտ ազատվելու այն չարիքից, որը Հայաստանում արտագաղթ է կազմակերպում, կոռուպցիայի հովանավորն է, հանցագործության պաշտպանն է,–ասել է Արամ Մանուկյանը
Շարունակելով իր խոսքը՝ Արամ Մանուկյանը հայտարարել է.
–Մենք որևէ մեկին չենք քննադատելու, եթե անգամ կա դրա առիթը, մենք որևէ մեկին թիրախ չենք դարձնելու՝ բացի Սերժ Սարգսյանից և Հանրապետական կուսակցությունից՝ այն ուժը, որը նշածս բացասական երևույթների հեղինակն է։

7or.am